00:11  ,  26 դեկտեմբերի, 2013

Սոչի-2014. Պլյուշչենկոն չի մասնակցի անհատական մրցաշարին

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Ռուսաստանի առաջնությունում պարտվել է Մաքսիմ Կովտունին։ 31-ամյա մարզիկը չի մասնակցի 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի անհատական մրցումներին, փոխանցում է Rsport.ru-ն։

Ռուսաստանի առաջնությունում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա հունվարին Բուդապեշտում։ Եվրոպայի առաջնության արդյունքներով կորոշվեն Օլիմպիական խաղերի մասնակիցները։ Սակայն Պլյուշչենկոն հայտարարել է, որ չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ Սոչի-2014-ի ժամանակ հանդես կգա թիմային մրցումներում։

Հիշեցնենք, որ Պլյուշչենկոն Ռուսաստանի 10-ակի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում