00:11 26 դեկտեմբերի, 2013Գեղասահքի օլիմպիական չեմպիոն, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Ռուսաստանի առաջնությունում պարտվել է Մաքսիմ Կովտունին։ 31-ամյա մարզիկը չի մասնակցի 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի անհատական մրցումներին, փոխանցում է Rsport.ru-ն։
Ռուսաստանի առաջնությունում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա հունվարին Բուդապեշտում։ Եվրոպայի առաջնության արդյունքներով կորոշվեն Օլիմպիական խաղերի մասնակիցները։ Սակայն Պլյուշչենկոն հայտարարել է, որ չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ Սոչի-2014-ի ժամանակ հանդես կգա թիմային մրցումներում։
Հիշեցնենք, որ Պլյուշչենկոն Ռուսաստանի 10-ակի չեմպիոն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.