23:18  ,  20 դեկտեմբերի, 2013

Սերբիան՝ եզրափակիչի առաջին մասնակից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հանդբոլի կանանց աշխարհի առաջնությունում հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը: Սերբիայի հավաքականը կիսաեզրափակիչում առավելության հասավ Լեհաստանի հավաքականի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 24:18 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Բրազիլիայի եւ Դանիայի հավաքականները: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում