10:11  ,  17 դեկտեմբերի, 2013

Թե ինչպես հնարամիտ պաշտպանը կասեցրեց մրցակցի գրոհը

Թուրքիայի առաջնության «Կասիմպաշա» - «Բեշիկթաշ» հանդիպման ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։

Հյուրերի եզրային նետման ժամանակ երկրորդն գնդակն է հայտնվել խաղադաշտում։ Երկրորդ գնդակը հայտնվել է տանտերերի պաշտպան Ռայան Դոնկի մոտ, սակայն հոլանդացին այն չի ուղարկել խաղադաշտի սահմաններից դուրս։ Դրա փոխարեն «Կասիմպաշայի» պաշտպանը գնդակով վազել է սեփական տուգանային հրապարակ, եւ երբ մրցակիցը հասել է այնտեղ, գնդակով հարվածել է մյուս գնդակին՝ կասեցնելով հյուրերի գրոհը։ Հանդիպման գլխավոր մրցավարը զգուշացրել է հնարամիտ պաշտպանին։

«Կասիմպաշան» հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում