Ռուսաստանի Կուրգան շրջանի պատվավոր քաղաքացի Վադիմ Գորբենկոն մահացել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքից անմիջապես հետո, փոխանցում է Ura.ru-ն։
Դեկտեմբերի 15-ին 73-ամյա Գորբենկոն դարձել էր Կուրգանի փոխանցումավազքի առաջին ջահակիրը։ Փոխանցումավազքից անմիջապես հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի պատվավոր մարզիչն իրեն վատ է զգացել։ Նրա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։
Ջահակիրը հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վադիմ Գորբենկոն ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 100 վարպետների մարզիչ է եղել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի