11:28 16 դեկտեմբերի, 2013Ռուսաստանի Կուրգան շրջանի պատվավոր քաղաքացի Վադիմ Գորբենկոն մահացել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքից անմիջապես հետո, փոխանցում է Ura.ru-ն։
Դեկտեմբերի 15-ին 73-ամյա Գորբենկոն դարձել էր Կուրգանի փոխանցումավազքի առաջին ջահակիրը։ Փոխանցումավազքից անմիջապես հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի պատվավոր մարզիչն իրեն վատ է զգացել։ Նրա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։
Ջահակիրը հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վադիմ Գորբենկոն ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 100 վարպետների մարզիչ է եղել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.