Մենք չունեինք 25 միլիոն եվրո, որպեսզի գնեինք Հենրիխ Մխիթարյանին, ասել է Լեւերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը: Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքով՝ գերմանական ակումբը ցանկացել է ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով այս ամռանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:
«Իրականում, Մխիթարյանը հետաքրքրել էր նաեւ մեզ, սակայն մենք չէինք կարող նրան ձեռք բերելու համար վճարել 25 միլիոն եվրո: Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը 2 անգամ գերազանցում է «Բայերին»:
Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա դա Եվրոպայի լավագույն թիմն է: Այնտեղ արդեն մտածում են ոչ թե Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու մասին, այլ ռեկորդներ սահմանելու»,- Ֆյոլերի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Մխիթարյանին գնելու համար «Բորուսիան» վճարել է ռեկորդային 27.5 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի