Ռուդի Ֆյոլեր. «Բայերը» նույնպես հավակնում էր Հենրիխ Մխիթարյանին, սակայն մենք չունեինք այդքան գումար

11:23   5 դեկտեմբերի, 2013

Մենք չունեինք 25 միլիոն եվրո, որպեսզի գնեինք Հենրիխ Մխիթարյանին, ասել է Լեւերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը: Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքով՝ գերմանական ակումբը ցանկացել է ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով այս ամռանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:

«Իրականում, Մխիթարյանը հետաքրքրել էր նաեւ մեզ, սակայն մենք չէինք կարող նրան ձեռք բերելու համար վճարել 25 միլիոն եվրո: Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը 2 անգամ գերազանցում է «Բայերին»:

Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա դա Եվրոպայի լավագույն թիմն է: Այնտեղ արդեն մտածում են ոչ թե Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու մասին, այլ ռեկորդներ սահմանելու»,- Ֆյոլերի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Մխիթարյանին գնելու համար «Բորուսիան» վճարել է ռեկորդային 27.5 միլիոն եվրո:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.