Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին 50 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրվի նոր տրանսֆերներ իրականացնելու համար, գրում է The Sun-ը:
Նման հաշվարկ են կատարել լոնդոնյան ակումբի երկրպագուները, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչու թիմի ձեռք չի բերում բարձրակարգ ֆուտբոլիստների:
«Արսենալի» երկրպագուների խորհուրդը (The Arsenal Supporters' Trust, AST) դժգոհ է թիմի ղեկավարության վարած քաղաքականությունից, քանի որ լոնդոնցիներն արդեն 7 մրցաշրջան է չեն կարողանում որեւէ տիտղոս նվաճել:
AST-ի խորհուրդը կարծում է, որ թիմի ղեկավարությունը չի ցանկանում նոր տրանսֆերների համար մեծ գումարներ տրամադրել Արսեն Վենգերին, քանի որ մտավախություն կա, որ հաջորդ մրցաշրջանում «Արսենալը» դուրս կմնա Չեմպիոնների լիգայի մասնակիցների ցուցակից:
Երկրպագուները նաեւ ցանկանում են իմանալ, թե ինչու է իրենց թիմի գլխավոր մրցակից Լոնդոնի «Տոտենհեմը» 10 միավորով գերազանցում «Արսենալին», այն դեպքում, երբ «Տոտենհեմի» ֆինանսական հնարավորությունները 40 տոկոսով պակաս են «Արսենալինից»:
Երկրպագուների խորհուրդը պնդում է, որպեսզի Սամիր Նասրիի եւ Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերներից ստացված 50 միլիոն ֆունտ ստերլինգը տրամադրվի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի