Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կարիմ Բենզեման լավագույն հարձակվողներից մեկն է աշխարհում:
Le Monde-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքը. «Թիմի բոլոր խաղացողները տեսնում են, որ Բենզեման խաղից խաղ ավելի է բարձրացնում իր խաղամակարդակը: Նա հիանալի հարձակվող ու շատ կայուն ֆուտբոլիստ է: Բենզեման իր լավագույն որակները կցուցադրի ԲԿՄԱ-ի հետ խաղում եւ դաշտից չի հեռանա առանց խփած գնդակի: Ես վստահ եմ, որ նա լավագույն հարձակվողներից մեկն է աշխարհում»:
Հարցին, թե ինչ շանսեր ունի ֆրանսիացին «Ոսկե գնդակին» արժանանալու համար, պորտուգալացի մարզիչը հրաժարվել է պատասխանել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի