10:52 21 փետրվարի, 2012Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կարիմ Բենզեման լավագույն հարձակվողներից մեկն է աշխարհում:
Le Monde-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքը. «Թիմի բոլոր խաղացողները տեսնում են, որ Բենզեման խաղից խաղ ավելի է բարձրացնում իր խաղամակարդակը: Նա հիանալի հարձակվող ու շատ կայուն ֆուտբոլիստ է: Բենզեման իր լավագույն որակները կցուցադրի ԲԿՄԱ-ի հետ խաղում եւ դաշտից չի հեռանա առանց խփած գնդակի: Ես վստահ եմ, որ նա լավագույն հարձակվողներից մեկն է աշխարհում»:
Հարցին, թե ինչ շանսեր ունի ֆրանսիացին «Ոսկե գնդակին» արժանանալու համար, պորտուգալացի մարզիչը հրաժարվել է պատասխանել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.