Աշխարհի չեմպիոն, ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող Էմանուել Պետին France Football-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայաց Չեմպիոնների լիգայում «Արսենալի» սարսափելի ելույթներին, ակումբի ղեկավարությունը չի կարող թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հեռացնել զբաղեցրած պաշտոնից:
«Եթե լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հեռացնի Արսեն Վենգերին, ապա դա «Արսենալի» ամենակոպիտ սխալը կլինի պատմության մեջ: Թիմը երբեք չի կարող արժանի փոխարինող գտնել Վենգերին: Ակումբի ղեկավարությունը պետք է փոխի տրանսֆերային քաղաքականությունը:
«Արսենալի» գլխավոր խնդիրն այն է, որ թիմում չկան իսկական առաջատարներ, որոնք կարողանան իրենց հետեւից տանել երիտասարդ ու տաղանդավոր խաղացողներին»,- Պետիի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի