France Football. «Արսենալը» չի կարող արժանի փոխարինող գտնել Արսեն Վենգերին

10:26   21 փետրվարի, 2012

Աշխարհի չեմպիոն, ֆուտբոլի  Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող Էմանուել Պետին France Football-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայաց Չեմպիոնների լիգայում «Արսենալի» սարսափելի ելույթներին, ակումբի ղեկավարությունը չի կարող թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հեռացնել զբաղեցրած պաշտոնից:

«Եթե լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հեռացնի Արսեն Վենգերին, ապա դա «Արսենալի» ամենակոպիտ սխալը կլինի պատմության մեջ: Թիմը երբեք չի կարող արժանի փոխարինող գտնել Վենգերին: Ակումբի ղեկավարությունը պետք է փոխի տրանսֆերային քաղաքականությունը:

«Արսենալի» գլխավոր խնդիրն այն է, որ թիմում չկան իսկական առաջատարներ, որոնք կարողանան իրենց հետեւից տանել երիտասարդ ու տաղանդավոր խաղացողներին»,- Պետիի խոսքը մեջբերում է France Football-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.