17:50  ,  16 նոյեմբերի, 2013

Աշխարհի չեմպիոն Վարդան Մնացականյանը կանցկացնի ռեւանշ մենամարտ

Թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վարդան Մնացականյանը նոյեմբերի 16-ին Իսպանիայում ռեւանշ մենամարտ կանցկացնի իսպանացի Հերման Տաբուենկայի հետ:

Մենամարտը կազմակերպել է Mix Fight Event ընկերությունը: Այս տարվա մարտին Վարդանը միավորներով պարտվել էր Տաբուենկային: 60 կգ քաշային կարգի մենամարտը կանցկացվի К-1-ի կանոններով (3 ռաունդ՝ 3-ական րոպե):

Հերման Տաբուենկան աշխարհում 5-րդն է К-1-ի վարկանիշային ցուցակում:

Հիշեցնենք, որ Վարդան Մնացականյանն այս տարվա մայիսին էր դարձել թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն՝ նոկաուտով հաղթելով իսպանացի Դավիդ Տոմասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում