16:05  ,  11 նոյեմբերի, 2013

Ալեքսանդր Մոստովոյ. Յուրա Մովսիսյանի վնասվածքը նման է սառը ցնցուղի

Մովսիսյանի վնասվածքը շատ զգալի կորուստ կլինի «Սպարտակի» համար։ Ամենակարեւորն այն է, որ դա տեղի ունեցավ ամենաանհարմար պահին. Յուրան սկսել էր վճռորոշ գոլեր խփել թիմի համար, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսանդր Մոստովոյը։ Նա անդարդարձել է ռուսական ակումբի եւ Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանին։ 

«Դա նման է սառը ցնցուղի։ Դժվար է ասել, թե ով կկարողանա նրան փոխարինել։ Մարզչական շտաբը պետք է գլուխ կոտրի այդ հարցի շուրջ։ Կարծում եմ, որ Կարպինը հույսեր է կապում Բարիոսի հետ, սակայն կասկածում եմ, որ նա կկարողանա փոխարինել Յուրային։ Խնդիրը Բարիոսի մարզավիճակի մեջ չէ։ Եթե պարագվայցին Մովսիսյանի հետ հավասար խաղադաշտ դուրս գար եւ գոլերի հեղինակ դառնար, ապա կարող էինք ասել, որ սարսափելի ոչինչ չկա։ Սակայն այժմ այդպես չէ»,- Մոստովոյի խոսքը փոխանցում է «Советский Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Մովսիսյանը աջ ծնկահոդի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել տարեվերջյան հանդիպումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում