16:05 11 նոյեմբերի, 2013Մովսիսյանի վնասվածքը շատ զգալի կորուստ կլինի «Սպարտակի» համար։ Ամենակարեւորն այն է, որ դա տեղի ունեցավ ամենաանհարմար պահին. Յուրան սկսել էր վճռորոշ գոլեր խփել թիմի համար, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսանդր Մոստովոյը։ Նա անդարդարձել է ռուսական ակումբի եւ Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանին։
«Դա նման է սառը ցնցուղի։ Դժվար է ասել, թե ով կկարողանա նրան փոխարինել։ Մարզչական շտաբը պետք է գլուխ կոտրի այդ հարցի շուրջ։ Կարծում եմ, որ Կարպինը հույսեր է կապում Բարիոսի հետ, սակայն կասկածում եմ, որ նա կկարողանա փոխարինել Յուրային։ Խնդիրը Բարիոսի մարզավիճակի մեջ չէ։ Եթե պարագվայցին Մովսիսյանի հետ հավասար խաղադաշտ դուրս գար եւ գոլերի հեղինակ դառնար, ապա կարող էինք ասել, որ սարսափելի ոչինչ չկա։ Սակայն այժմ այդպես չէ»,- Մոստովոյի խոսքը փոխանցում է «Советский Спорт»-ը։
Հիշեցնենք, որ Մովսիսյանը աջ ծնկահոդի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել տարեվերջյան հանդիպումները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.