15:16  ,  11 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը կարող է բաց թողնել տարեվերջյան հանդիպումները

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Զենիթի» հետ խաղում վնասվածք է ստացել։ 26-ամյա հարձակվողը խորացրել է աջ ծնկահոդի վնասվածքը, փոխանցում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

«Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքով՝ Յուրան ուներ նույն ծնկահոդի արտաքին մենիսկի վնասվածք։ Չի բացառվում, որ հարձակվողը այս տարի չի կարողանա մասնակցել «Սպարտակի» հանդիպումներին։

Հիշեցնենք, որ 2013-ին կկայանան Ռուսաստանի առաջնության եւս երեք տուրի հանդիպումներ։ Դադարից հետո առաջնությունը կմեկնարկի 2014-ի մարտին։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում