2016թ. ամառային Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վրա Ռիո դե Ժանեյրոն կծախսի 20,6 միլիարդ դոլար։ Ներկայացվել է քաղաքի զարգացման եւ Օլիմպիական խաղերի կազմակերպման ռազմավարական ծրագիրը, որի իրականացումը կսկսվի 2013-ից։
Մինչեւ 2012-ը նախատեսված բոլոր ծրագրերն արդեն իրագործվել են, հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի գլխավոր քարտուղար Պեդրո Պաուլո Կարվալյո Տեյշերան։
Քաղաքի զարգացման նոր ռազմավարությունն ընդգրկում է կոյուղու եւ տրանպորտի համակարգերի հիմնավոր արդիականացում, առողջապահության, կրթության, բնապահպանության, սոցիալական զարգացման, բնակարանային շինարարության ոլորտի զարգացում, հաղորդում է rian.ru-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի