21:15 24 ապրիլի, 20122016թ. ամառային Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վրա Ռիո դե Ժանեյրոն կծախսի 20,6 միլիարդ դոլար։ Ներկայացվել է քաղաքի զարգացման եւ Օլիմպիական խաղերի կազմակերպման ռազմավարական ծրագիրը, որի իրականացումը կսկսվի 2013-ից։
Մինչեւ 2012-ը նախատեսված բոլոր ծրագրերն արդեն իրագործվել են, հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի գլխավոր քարտուղար Պեդրո Պաուլո Կարվալյո Տեյշերան։
Քաղաքի զարգացման նոր ռազմավարությունն ընդգրկում է կոյուղու եւ տրանպորտի համակարգերի հիմնավոր արդիականացում, առողջապահության, կրթության, բնապահպանության, սոցիալական զարգացման, բնակարանային շինարարության ոլորտի զարգացում, հաղորդում է rian.ru-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.