Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած 3 գոլերի շնորհիվ Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ:
Առանց երկրպագուների անցած խաղի առաջին րոպեին Յուրա Մովսիսյանը ստացավ դեղին քարտ, քանի որ ցանկանում էր ձեռքով գրավել հյուրերի դարպասը: Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Զենիթի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կերժակովը: 19-րդ րոպեին հյուրերը կարող էին կրկնապատկել առավելությունը, սակայն բրազիլացի Հալկը վրիպեց 11 մետրանոց հարվածից: 33-րդ րոպեին Յուրա Մովսիսյանն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 12 րոպե անց նաեւ առաջ մղեց «Սպարտակին»՝ դառնալով դուբլի հեղինակ:
Առաջին խաղակեսն ավարտվեց 2:1 հաշվով, իսկ ընդմիջումից 3 րոպե անց Հայաստանի հավաքականի հարձակվողը երրորդ գնդակ ուղարկեց պետերբուրգցիների դարպասը: 58-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը թեթեւ վնասվածք ստացավ եւ նրան փոխարինեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը, իսկ 6 րոպե անց Բրազիլիայի հավաքականի խաղացող Հալկը կրճատեց հաշվի տարբերությունը: 83-րդ րոպեին ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը խփեց «Սպարտակի» չորրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:
Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 12-ի՝ հավասարվելով ռմբարկուների ցուցակը գլխավորող Արտյոմ Դյուբային: Վալերի Կարպինի թիմը հավաքեց 33 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Առաջատար «Զենիթն» ունի 36 միավոր:
Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Սպարտակ» - «Զենիթ»՝ 4:2
Յուրա Մովսիսյան, 33, 44, 48, Դենիս Գլուշակով, 83 - Ալեքսանդր Կերժակով, 6, Հալկ, 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի