12:40  ,  10 նոյեմբերի, 2013

«Սպարտակի» մեկնարկային կազմը «Զենիթի» դեմ խաղում

Հայտնի են Մոսկվայի «Սպարտակի» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի խաղում:

«Սպարտակ». Արտյոմ Ռեբրով, Սերգեյ Պարշավլյուկ, Եվգենի Մակեեւ, Ռաֆայել Կարիոկա, Դմիտրի Կոմբարով, Տինո Կոստա, Կիմ Չելստրիում, Դենիս Գլուշակով, Արաս Օզբիլիս, Էյդեն Մակգիդի, Յուրա Մովսիսյան, փոխանցում է ակումբի թվիթերյան էջը:

«Զենիթ». Յուրի Լոդիգին, Ալեքսանդր Անյուկով, Տոմաշ Գուբոչան, Նիկոլաս Լոմբերտս, Դոմենկիո Կրիշիտո, Ակսել Վիտցել, Վիկտոր Ֆայզուլին, Կոնստանտին Զիրյանով, Անդրեյ Արշավին, Ալեքսանդր Կերժակով, Հալկ:

Նոյեմբերի 3-ին կայանալիք «Սպարտակ» - «Զենիթ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ին: 15-րդ տուրից հետո երրորդ տեղում գտնվող «Սպարտակը» 6 միավոր զիջում է առաջատար «Զենիթին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) կարգապահական կոմիտեի որոշման համաձայն՝ խաղը կկայանա առանց երկրպագուների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print