17:51  ,  7 նոյեմբերի, 2013

Էնրիկո Ֆաբրոն՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի հավակնորդների թվում

Իտալացի մասնագետ Էնրիկո Ֆաբրոն կարող է զբաղեցնել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը:

Իտալական MSN-ն գրում է, որ հայկական կողմը քննարկում է 54-ամյա մասնագետին նշանակելու տարբերակը: Ֆաբրոյին կարող է առաջարկվել 2 տարվա պայմանագիր:

Մարչական կարիերայի ընթացքում Էնրիկո Ֆաբրոն աշխատել է Հռոմի «Լացիոյի» համակարգում, գլխավորել է իտալական «Ասկոլին», ալժիրյան «Մուլուդիյան» ու «Կաբիլիյան»: «Մուլուդիյայի» հետ իտալացի մասնագետը դարձել է Ալժիրի գավաթակիր եւ սուպերգավաթակիր: Նա ունի ՈւԵՖԱ-ի Pro կարգի արտոնագիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի հավակնորդների թվում է նաեւ ռումինացի լեգենդար ֆուտբոլիստ Գեորգե Հաջին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Վարդան Մինասյանի հրաժարականից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով