23:09  ,  5 նոյեմբերի, 2013

Ռումինական մամուլ. Գեորգե Հաջին կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

Ռումինացի լեգենդար ֆուտբոլիստ Գեորգե Հաջին կարող է զբաղեցնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է դարձել Վարդան Մինասյանի հրաժարականից հետո:

Ռումինական Onlinesport.ro-ն գրում է, որ 48-ամյա Հաջին Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի հիմնական հավակնորդն է: Ռումինական մամուլի համաձայն՝ հայկական կողմը կապ է հաստատել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանների հետ, ովքեր հանդես են գալիս Ռումինիայում եւ շատ լավ ճանաչում են Հաջիին:

Հոկտեմբերին Գեորգե Հաջին մերժել էր Ստամբուլի «Գալաթասարային», որի կազմում խաղացել է 1996-2001-ը: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է Ռումինիայի հավաքականը, թուրքական «Բուրսասպորը», «Գալաթասարայը», ռումինական «Պոլիտեխնիկան» ու «Ստյաուան»: Ֆուտբոլային կարիերայի տարիներին Հաջին խաղացել է նաեւ կատալոնական «Բարսելոնայում» ու Մադրիդի «Ռեալում»: Ռումինիայի հավաքականի կազմում անցկացրած 125 խաղերում նա դարձել է 25 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով