17:10  ,  2 նոյեմբերի, 2013

ՌՖՄ-ն չի բավարարել «Սպարտակի» բողոքը

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) կարգապահական կոմիտեն չի բավարարել է Մոսկվայի «Սպարտակի» բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վալերի Կարպինի թիմին Պրեմյեր լիգայի 2 խաղով երկրպագուներից «զրկելու» որոշումը: Նման որոշում է կայացվել ՌՖՄ-ի՝ նոյեմբերի 2-ին կայացած նիստում, տեղեկացնում է ՌՖՄ-ի կայքը:

Ավելի վաղ «Սպարտակը» ՌՖՄ-ին խնդրել էր չեղյալ հայտարարել պատժամիջոցը, քանի որ նոյեմբերի 3-ին կայանալիք Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ 15-րդ տուրի խաղի գրեթե բոլոր՝ 27 հազար տոմսերն արդեն վաճառվել են:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» պատժվել էր, քանի որ Յարոսլավլի «Շիննիկի» դեմ Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչի խաղի ժամանակ մոսկովյան ակումբի ֆանատները զանգվածային բախում էին հրահրել: «Լոկոմոտիվի» եւ նոյեմբերի 10-ին անցկացվելիք Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղերում մոսկովյան ակումբը հանդես կգա առանց երկրպագուների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում