30 երկրպագուներ են ձերբակալվել «Շիննիկ» - «Սպարտակ» Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչի խաղի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով, հաղորդում է Sovsport-ը:
Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբանամասում զանգվածային բախում է սկսվել «Սպարտակի» երկրպագուների մոտ վազած ֆանատի պատճառով: Երկրպագուները սկսել են կոտրել նստատեղերը եւ դրանք նետել միմյանց եւ ոստիկանության վրա։ Նրանց հանգստացնելու համար ոստիկանությունը ջուր է օգտագործել: Բերման ենթարկվածները մինչեւ առավոտ կմնան ոստիկանության բաժանմունքում: Անհայտ է, թե արդյոք նրանց թվում է այն մարդը, ով խթանել է զանգվածային ծեծկռտուքը:
Հիշեցնենք, որ «Շիննիկ» - «Սպարտակ» հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։






Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի