Մոսկվայի «Սպարտակն» առաջիկա 2 խաղերը կանցկացնի առանց երկրպագուների: Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ Յարոսլավլի «Շիննիկի» դեմ Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչի խաղի ժամանակ «Սպարտակի» ֆանատները զանգվածային բախում էին հրահրել: Միջադեպի պատճառով Յարոսլավլում ձերբակալվել էին մոտ 40 երկրպագուներ:
Մոսկվայի «Լոկոմոտիվի» (նոյեմբերի 3) եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» (նոյեմբերի 10) դեմ խաղերում «Սպարտակը» հանդես կգա առանց երկրպագուների: Բացի այդ, մոսկովյան ակումբը կվճարի 600 հազար ռուբլի տուգանք, փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի