«Լոկոմոտիվի» եւ «Զենիթի» դեմ խաղերում «Սպարտակը» հանդես կգա առանց երկրպագուների

19:01   1 նոյեմբերի, 2013

Մոսկվայի «Սպարտակն» առաջիկա 2 խաղերը կանցկացնի առանց երկրպագուների: Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ Յարոսլավլի «Շիննիկի» դեմ Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչի խաղի ժամանակ «Սպարտակի» ֆանատները զանգվածային բախում էին հրահրել: Միջադեպի պատճառով Յարոսլավլում ձերբակալվել էին մոտ 40 երկրպագուներ:

Մոսկվայի «Լոկոմոտիվի» (նոյեմբերի 3) եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» (նոյեմբերի 10) դեմ խաղերում «Սպարտակը» հանդես կգա առանց երկրպագուների: Բացի այդ, մոսկովյան ակումբը կվճարի 600 հազար ռուբլի տուգանք, փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.