09:12  ,  1 նոյեմբերի, 2013

10 տարի անց «Բարսելոնան» խաղաց 4-2-3-1 տակտիկական սխեմայով

Վիգոյի «Սելտայի» դեմ Պրիմերայի 11-րդ տուրի խաղում կատալոնական «Բարսելոնան» հանդես է եկել 4-2-3-1 տակտիկական սխեմայով:

Mundo Deportivo-ի համաձայն՝ նախորդ անգամ կատալոնական ակումբն այդ սխեման կիրառել էր հոլանդացի Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ՝ 2003/2004թթ. մրցաշրջանում:

Հոկտեմբերի 30-ին կայացած «Սելտայի» հետ խաղում «Բարսելոնան» գլխավորող Խերարդո Մարտինոն խաղադաշտ է դուրս բերել 2 հենակետային կիսապաշտպանների՝ իսպանացի Սերխիո Բուսկետսին ու կամերունցի Ալեքսանդր Սոնգին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում