Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»։
Հանդիպման 9-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ Երկրորդ խաղակեսի սկզբանամասում «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հարվածից հետո գնդակը, դիպչելով տանտերերի դարպասապահ Օտերինո Ռոդրիգեսին, հայտնվեց «Սելտայի» դարպասում, իսկ 54-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը վերջակետ դրեց խաղին:
11-րդ տուրից հետո կատալոնական ակումբն ունի 31 միավոր եւ միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Սելտա» - «Բարսելոնա»՝ 0։3
Ալեքսիս Սանչես, 9, Օտերինո Ռոդրիգես, 48 (ինքնագոլ), Սեսկ Ֆաբրեգաս, 54
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի