Առաջին հերթին հարկավոր է պարզել, թե ով է կատարել այդ անկարգությունները։ Դա օրինապահ մարմինների խնդիրն է։ Ոստիկաններն այնպես պետք է անեն, որ օրինախախտներն այլեւս չայցելեն ստադիոն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը։ Լեգենդար ֆուտբոլիստը խոսել է «Շիննիկ» - «Սպարտակ» Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղի ընթացքում տեղի ունեցած զանգվածային բախման մասին։
«Ինձ հետաքրքրում է, թե ինչպես են երկրպագուները պաստառներ, ճայտրուկներ բերում ստադիոն։ Ո՞ւր է նայում ոստիկանությունը։ Այս դեպքում մեծ է ընդունող կողմի մեղքը։ Յարոսլավլում չպետք է թույլ տային խուլիգանների մուտքը ստադիոն»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է Izvestia.ru-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբանամասում զանգվածային բախում է սկսվել «Սպարտակի» երկրպագուների մոտ վազած ֆանատի պատճառով: Երկրպագուները սկսել են կոտրել նստատեղերը եւ դրանք նետել միմյանց եւ ոստիկանության վրա։ Նրանց հանգստացնելու համար ոստիկանությունը ջուր է օգտագործել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի