21:26  ,  14 մարտի, 2024

Ռուսաստանի գավաթ․ «Լոկոմոտիվը» դուրս մնաց պայքարից, Նաիր Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Մոսկվայի «Լոկոմոտիվը» դուրս մնաց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հետխաղային 11-մետրանոցներով պարտվելով «Բալտիկային»՝ 6:7:

Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին հանդիպմանը հաշիվը բացեց «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ 53-րդ րոպեին պատասխան գոլը խփեց 19-ամյա Դանիլա Կոզլովը։ 60-րդ րոպեին Տիկնիզյանը վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով