Նիկիտա Սիմոնյան. Պետք է արգելել խուլիգանների մուտքը ստադիոն

16:59   31 հոկտեմբերի, 2013

Առաջին հերթին հարկավոր է պարզել, թե ով է կատարել այդ անկարգությունները։ Դա օրինապահ մարմինների խնդիրն է։ Ոստիկաններն այնպես պետք է անեն, որ օրինախախտներն այլեւս չայցելեն ստադիոն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը։ Լեգենդար ֆուտբոլիստը խոսել է «Շիննիկ» - «Սպարտակ» Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղի ընթացքում տեղի ունեցած զանգվածային բախման մասին։

«Ինձ հետաքրքրում է, թե ինչպես են երկրպագուները պաստառներ, ճայտրուկներ բերում ստադիոն։ Ո՞ւր է նայում ոստիկանությունը։ Այս դեպքում մեծ է ընդունող կողմի մեղքը։ Յարոսլավլում չպետք է թույլ տային խուլիգանների մուտքը ստադիոն»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է Izvestia.ru-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբանամասում զանգվածային բախում է սկսվել «Սպարտակի» երկրպագուների մոտ վազած ֆանատի պատճառով: Երկրպագուները սկսել են կոտրել նստատեղերը եւ դրանք նետել միմյանց եւ ոստիկանության վրա։ Նրանց հանգստացնելու համար ոստիկանությունը ջուր է օգտագործել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.