20:55  ,  30 հոկտեմբերի, 2013

Ռուսաստանի Գավաթ. «Սպարտակը» շարժվում է առաջ

Մոսկվայի «Սպարտակը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով Յարոսլավլի «Շիննիկին»:

1/16 եզրափակիչում Մոսկվայի թիմը Յարոսլավլում հաղթեց նվազագույն հաշվով: «Սպարտակի» հաղթական գոլի հեղինակը դարձավ ռուս Դմիտրի Կոմբարովը, ով 72-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ «Սպարտակը» 1/8 եզրափակիչում կխաղա «Տոսնոյի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել «Ուրալին»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ զգուշացվելով 8-րդ րոպեին։ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց թողեց խաղը։

Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ 

«Շինիկ» - «Սպարտակ»՝ 0։1

Դմիտրի Կոմբարով, 72 (11մ:)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով