23:25 30 հոկտեմբերի, 201330 երկրպագուներ են ձերբակալվել «Շիննիկ» - «Սպարտակ» Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչի խաղի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով, հաղորդում է Sovsport-ը:
Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբանամասում զանգվածային բախում է սկսվել «Սպարտակի» երկրպագուների մոտ վազած ֆանատի պատճառով: Երկրպագուները սկսել են կոտրել նստատեղերը եւ դրանք նետել միմյանց եւ ոստիկանության վրա։ Նրանց հանգստացնելու համար ոստիկանությունը ջուր է օգտագործել: Բերման ենթարկվածները մինչեւ առավոտ կմնան ոստիկանության բաժանմունքում: Անհայտ է, թե արդյոք նրանց թվում է այն մարդը, ով խթանել է զանգվածային ծեծկռտուքը:
Հիշեցնենք, որ «Շիննիկ» - «Սպարտակ» հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։






The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.