18:34 28 հոկտեմբերի, 2013Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Հայաստանի հավաքականի խաղացողը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում ընթացող հարցման առաջատարն է:
«Շալկեի» դեմ խաղում «Բորուսիայի» հայ կիսապաշտպանը մասնակցեց դորտմունդցիների բոլոր՝ 3 գոլային գրոհներին՝ կատարելով 2 գոլային փոխանցում: Հենրիխը վազեց 12.1 կմ եւ լավագույններից էր խաղադաշտում»,- գրում է bundesliga.com-ը:
Հիշեցնենք, որ Bild-ի, Kicker-ի, Bundesliga.de-ի եւ Goal.com-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել էր Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Գելզենկիրխենի «Շալկեին» դեմ խաղում նա խաղացել էր 90 րոպե՝ անցկացնելով լավագույն հանդիպումներից մեկը Դորտմունդի թիմի կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.