Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Հայաստանի հավաքականի խաղացողը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում ընթացող հարցման առաջատարն է:
«Շալկեի» դեմ խաղում «Բորուսիայի» հայ կիսապաշտպանը մասնակցեց դորտմունդցիների բոլոր՝ 3 գոլային գրոհներին՝ կատարելով 2 գոլային փոխանցում: Հենրիխը վազեց 12.1 կմ եւ լավագույններից էր խաղադաշտում»,- գրում է bundesliga.com-ը:
Հիշեցնենք, որ Bild-ի, Kicker-ի, Bundesliga.de-ի եւ Goal.com-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել էր Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Գելզենկիրխենի «Շալկեին» դեմ խաղում նա խաղացել էր 90 րոպե՝ անցկացնելով լավագույն հանդիպումներից մեկը Դորտմունդի թիմի կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի