Հերթական միջադեպն է տեղի ունեցել 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի ժամանակ, հաղորդում է desporter.com-ը։
Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում օլիմպիական ջահի կրակը հանկարծակի բռնկվել է Ձմեռ պապի ձեռքերում։ Աշխատակիցները ժամանակին վերցրել են ջահը եւ կարգավորել այն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ռուսաստանում մեկնարկած փոխանցումավազքի առաջին օրը ջահը մարել էր Շավարշ Կարապետյանի ձեռքում: 65 հազար կմ երկարությամբ փոխանցումավազքը կանցկացվի Ռուսաստանի 130 քաղաքներով եւ կտեւի 123 օր: Փոխանցումավազքին կմասնակցեն 14 հազար ջահակիրներ եւ մոտ 30 հազար կամավորներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի