16:26 25 հոկտեմբերի, 2013Հերթական միջադեպն է տեղի ունեցել 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի ժամանակ, հաղորդում է desporter.com-ը։
Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում օլիմպիական ջահի կրակը հանկարծակի բռնկվել է Ձմեռ պապի ձեռքերում։ Աշխատակիցները ժամանակին վերցրել են ջահը եւ կարգավորել այն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ռուսաստանում մեկնարկած փոխանցումավազքի առաջին օրը ջահը մարել էր Շավարշ Կարապետյանի ձեռքում: 65 հազար կմ երկարությամբ փոխանցումավազքը կանցկացվի Ռուսաստանի 130 քաղաքներով եւ կտեւի 123 օր: Փոխանցումավազքին կմասնակցեն 14 հազար ջահակիրներ եւ մոտ 30 հազար կամավորներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.