21:14  ,  22 ապրիլի, 2012

«Սիթին» մոտենում է «Յունայթեդին»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վուլվերհեմփթոնի» դարպասը:

Առաջին խաղակեսում Սերխիո Ագուերոն խփեց «Մանչեսթեր Սիթիի» առաջին գնդակը: Հանդիպման վերջնամասում Սամիր Նասրին կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:

«Լիվերպուլը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Վեստ Բրոմվիչին»: Հյուրերի հաղթական գնդակը խաղի 75-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Պիտեր Օդեմվինգեն:

Առաջնության ավարտից երեք տուր առաջ Ռոբերտո Մանչինիի թիմը երեք միավոր զիջում է առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»: «Լիվերպուլը» 46 միավորով 8-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն. 35-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2

Ագուերո, 27, Նասրի, 74

«Լիվերպուլ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1

Օդեմվինգե, 75


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում