18:45  ,  22 ապրիլի, 2012

«Անժին» երեք գոլ խփեց Մոսկվայում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 40-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» մրցակցի խաղադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Մոսկվայի «Սպարտակի» դարպասը:

«Անժիի» կազմում մեկական անգամ աչքի ընկան կամերունցի ռմբարկու Սամուել Էտո՛Օն ու ռուսաստանցի հարձակվող Շամիլ Լախիյալովը: «Սպարտակի» արգենտինացի պաշտպան Նիկոլաս Պարեխան գրավեց սեփական դարպասը:

Գուս Հիդինկի թիմը 63 միավորով 6-րդ տեղում է: «Սպարտակը» 68 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Ռուսաստանի առաջնություն. 40-րդ տուր

Ա խումբ

«Անժի» - «Սպարտակ Մ.»՝ 3:0

Էտո՛Օ, 39, Լիխիյալով, 59, Պարեխա, 59 (ինքնագոլ)

«Լոկոմոտիվ» - «Ռուբին»՝ 0:0

Բ խումբ

«Կռիլյա Սովետով» - «Ռոստով»՝ 2:1

Կորնիլյենկո, 2, 90 (11մ.) – Ադամով, 19

Հեռացում՝ Կոլոդին, 49 («Ռոստով»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում