17:25  ,  22 ապրիլի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 4:4

Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետ՝ 4:4: Ընդ որում՝ հանդիպման ավարտից 7 րոպե առաջ Ալեքս Ֆերգյուսոնի թիմը երկու գնդակի առավելություն ուներ:

Երկուական գոլ խփեցին «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի ռմբարկու Ուեյն Ռունին ու «Էվերտոնի» խորվաթ հարձակվող Նիկիցա Էլավիչը:

Ալեքս Ֆերգյուսոնի թիմը 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 77 միավորով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ապրիլի 22-ին կհյուրընկալվի «Վուլվերհեմփթոնին»: «Էվերտոնը» 48 միավորով 7-րդն է:

Անգլիայի առաջնոթյուն. 35-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 4:4

Ռունի, 41, 69, Ուելբեկ, 57, Նանի, 61 – Էլավիչ, 33, 83, Ֆելայինի, 67, Պիենար, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում