16:36  ,  21 հոկտեմբերի, 2013

«Ռեալ» - «Յուվենտուս». Ռամոսը, Ալոնսոն, Բենզեման եւ Կոենտրաուն կմասնակցեն խաղին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի եւ իսպանացի պաշտպաններ Ֆաբիո Կոենտրաուն եւ Սերխիո Ռամոսը, իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կօգնեն Արքայական ակումբին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է AS-ը։ 

Ալոնսոն ապաքինվել է ոտքի վիրահատությունից հետո, Կոենտրաուն՝ մեջքի ցավերից, իսկ Բենզեման եւ Ռամոսը մարզվել են ընդհանուր խմբում։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալը» տանը կընդունի «Յուվենտուսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում