10:24  ,  19 հոկտեմբերի, 2013

Մարադոնա. «Նապոլիին» օգնություն է հարկավո՞ր. այլեւս չեմ խաղում

Իտալական «Նապոլիի» եւ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Ռոմա» - «Նապոլի» հանդիպումից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը։ Ստադիոնից դուրս գալու ժամանակ նա լրագրողներին ասել է, որ ցավում է «Նապոլիի» պարտության համար։

«Ցավոք «Նապոլին» պարտվեց։ Նրանց օգնություն է հարկավո՞ր. այլեւս չեմ խաղում»,- նախկին լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է tuttomercatoweb.com-ը։

Հիշեցնենք, որ «Նապոլին» առաջին պարտությունը կրեց ընթացիկ Իտալիայի առաջնությունում՝ 0։2, իսկ «Ռոման» 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով