00:40  ,  19 հոկտեմբերի, 2013

«Ռոմա» - «Նապոլի»՝ 2։0. Տանտերերի 8-րդ անընդմեջ հաղթանակը

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» սեփական խաղադաշտում ընդունել էր «Նապոլիին»։ Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0։

Դուբլի հեղինակ է դարձել բոսնիացի կիսապաշտպան Միրալյեմ Պյանիչը։ Նա առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին տուգանային հարվածից հետո նախ բացել է խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում նաեւ հաջող իրացրել 11 մետրանոց հարվածը։ Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» անընդմեջ տանում է իր 8-րդ հաղթանակը եւ 24 միավորով միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 2։0

Միրալեմ Պյանիչ, 45, 71 (11մ)

Հեռացում՝ Պաոլո Կանավարո, 70 («Նապոլի») 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում