20:14  ,  21 ապրիլի, 2012

Սոֆիա. Հայաստանի հունահռոմեական ըմբիշները ձախողեցին մեկնարկը

Սոֆիայում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ըմբիշները պահպանում են միայն երկու ուղեգրի հնարավորություն։
Ռոման Ամոյանը, Ալեքսան Միքայելյանը, Սասուն Ղամբարյանը, Հրաչ Հովհաննիսյանը զրկվեցին օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 1։0, 0։7, 0։2 հաշվով պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Կոստադինովին։

60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը 1/8 եզրափակիչում 6։0, 8։1 հաշվով հաղթեց իտալացի Պաոլո Ֆուչիլեին, սակայն քառորդ եզրափակիչում 0։1, 0։2 հաշվով տանուլ տվեց հունգարացի Իշտվան Կոզակին։

66 կգ քաշային կարգում մոտ էր օլիմպիական ուղեգրին Սասուն Ղամբարյանը, որը նախնական գոտեմարտում 0։1, 1։0, 2։0 հաշվով հաղթեց խորվաթ Դանիել Յանիչիչին, 1/8 եզրափակիչում 0։2, 5։0, 3։0 հաշվով առավելության հասավ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Ղամբարյանը 0։3, 2։0, 3։0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ամբակո Վաչաձեին։ Սակայն կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 1։2, 2։1, 0։1 հաշվով տանուլ տվեց ֆրանսիացի Ստիվ Գունոյին եւ մնաց առանց օլիմպիական ուղեգրի։

84 կգ քաշային կարգում Հրաչ Հովհաննիսյանը հենց առաջին գոտեմարտում (1/8 եզրափակիչ) 0։4, 1։2 հաշվով պարտվեց ավստրիացի Ամեր Հրուստանովիչին։

Առայժմ պայքարի մեջ չեն մտել 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով