23:36  ,  21 մայիսի, 2024

Եվրո-2024. Ավստրիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Ավստրիայի հավաքականը հրապարակել է հայտացուցակը Եվրո-2024-ի համար։

Խմբային փուլում Ավստրիայի մրցակիցները կլինեն Ֆրանսիան, Նիդերլանդները եւ Լեհաստանը։

Դարպասապահներ․ Նիկլաս Հեդլ («Ռապիդ»), Տոբիաս Լավալ (ԼԱՍԿ), Հայնց Լինդներ («Ունիոն Բեռլին»), Պատրիկ Պենց («Բրոնդբյու»)։

Պաշտպաններ․ Ֆլավիուս Դանիլյուկ («ՌԲ Զալցբուրգ»), Կեւին Դանսո («Լանս»), Շտեֆան Լայներ («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ֆիլիպ  Լինհարտ («Ֆրայբուրգ»), Ֆիլիպ Մվենե («Մայնց»), Ստեֆան Պոշ («Բոլոնիա»), Լեոպոլդ Կվերֆելդ («Ռապիդ»), Գերնոտ Տրաուներ («Ֆեյենորդ»), Մաքսիմիլիան Վյոբեր («Բորուսիա Մյոնխենգլադբախ»)։

Կիսապաշտպաններ․ Տիերնո Բալո («Վոլֆսբերգ»), Կրիստոֆ Բաումգարտներ («ՌԲ Լայպցիգ»), Ֆլորիան Գրիլիչ («Հոֆենհայմ»), Մարկո Գրյուլ («Ռապիդ»), Ֆլորիան Կայնց («Քյոլն»), Կոնրադ Լայմեր («Բավարիա»), Ալեքսանդր Պրաս («Շտուրմ»), Մարսել Զաբիտցեր («Բորուսիա Դորտմունդ»), Ռոմանո Շմիդ («Վերդեր»), Մատիաս Զայդլ («Ռապիդ»), Նիկոլաս Զայվալդ («ՌԲ Լայպցիգ»), Պատրիկ Վիմեր («Վոլֆսբուրգ»)։

Հարձակվողներ․ Մարկո Արնաուտովիչ («Ինտեր»), Մաքսիմիլիան Էնտրուպ («Հարտբերգ»), Միխայել Գրեգորիչ («Ֆրայբուրգ»), Անդրեաս Վայման («Վեստ Բրոմվիչ»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում