01:15  ,  16 հոկտեմբերի, 2013

Չեզարե Պրանդելի. Հայաստանի հավաքականը միշտ հետաքրիր է խաղում

Մեզ համար բարդ հանդիպում ստացվեց, քանի որ Հայաստանի հավաքականն ունի արագ եւ խելացի ֆուտբոլիստներ: Այսօր Հայաստանի թիմը լավ տպավորություն թողեց:

Այդ մասին Իտալիա – Հայաստան (2:2) աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղից հետո նշեց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:

«Հայաստանի հավաքականը միշտ հետաքրիր է խաղում: Հայաստանի թիմն ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Դրան գումարվում է նաեւ ֆիզիկական պատրաստվածությունը, եւ թիմը կարողանում է պաշտպանությունից շատ արագ անցնել հարձակման: Հայաստանի հավաքականը լավ տպավորություն թողեց: Երեւանում կայացած առաջին խաղից հետո Հայաստանի հավաքականի խաղում փոփոխություն կա: Այժմ հայ ֆուտբոլիստներն ավելի արագ են եւ տեխնիկապես կատարելագործվել են երեւանյան խաղի համեմատ: Մեզ համար բարդ հանդիպում ստացվեց, քանի որ Հայաստանի հավաքականն ունի արագ եւ խելացի ֆուտբոլիստներ»,- ասաց Պրանդելին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը 10 խաղից հետո ավարտեց 13 միավորով եւ բուլղարացիների հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: B խմբում 22 միավորով հաղթեցին իտալացիները, իսկ Դանիայի հավաքականը 16 միավորով գրավեց երկրորդ տեղը, սակայն դանիացիները չստացան անցումային խաղերի մասնակցելու իրավունք, քանի որ B խմբի երկրորդ տեղի թիմի արդյունքը վատագույնն էր 9 խմբերի մեջ:

NEWS.am Sport-ն  Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով