Մեզ համար բարդ հանդիպում ստացվեց, քանի որ Հայաստանի հավաքականն ունի արագ եւ խելացի ֆուտբոլիստներ: Այսօր Հայաստանի թիմը լավ տպավորություն թողեց:
Այդ մասին Իտալիա – Հայաստան (2:2) աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղից հետո նշեց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
«Հայաստանի հավաքականը միշտ հետաքրիր է խաղում: Հայաստանի թիմն ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Դրան գումարվում է նաեւ ֆիզիկական պատրաստվածությունը, եւ թիմը կարողանում է պաշտպանությունից շատ արագ անցնել հարձակման: Հայաստանի հավաքականը լավ տպավորություն թողեց: Երեւանում կայացած առաջին խաղից հետո Հայաստանի հավաքականի խաղում փոփոխություն կա: Այժմ հայ ֆուտբոլիստներն ավելի արագ են եւ տեխնիկապես կատարելագործվել են երեւանյան խաղի համեմատ: Մեզ համար բարդ հանդիպում ստացվեց, քանի որ Հայաստանի հավաքականն ունի արագ եւ խելացի ֆուտբոլիստներ»,- ասաց Պրանդելին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը 10 խաղից հետո ավարտեց 13 միավորով եւ բուլղարացիների հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: B խմբում 22 միավորով հաղթեցին իտալացիները, իսկ Դանիայի հավաքականը 16 միավորով գրավեց երկրորդ տեղը, սակայն դանիացիները չստացան անցումային խաղերի մասնակցելու իրավունք, քանի որ B խմբի երկրորդ տեղի թիմի արդյունքը վատագույնն էր 9 խմբերի մեջ:
NEWS.am Sport-ն Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի