19:32  ,  21 ապրիլի, 2012

«Բավարիան» հաղթանակ է կորզում վերջին րոպեին

Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց բրեմենյան ակումբի բրազիլացի պաշտպան Նալդոն, ով երկրորդ խաղակեսի միջնամասում գրավեց նաեւ սեփական դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Հանդիպման վերջին րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերի եւս մեկ գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Բավարիային»:

Գերմանիայի առաջնություն. 32-րդ տուր

«Վերդեր» - «Բավարիա» - 1:2

Նալդո, 51 – Նալդո 75 (ինքնագոլ), Ռիբերի 90

«Հերտա» - «Կայզերսլաուտերն» - 1:2

Նիմայեր 60 – Կիրխ 27, Վուտեն 38

Հեռացում՝ Նիմայեր 77 («Հերտա»)

«Նյուրնբերգ» - «Համբուրգ» - 1:1

Դիդավի, 64 – Հեն Մին, 59

«Հոֆենհայմ» - «Բայեր» - 0:1

Շյուրլե, 79

«Քյոլն» - «Շտուտգարտ» - 1:1

Պեչկո, 50 – Կակաու, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում