21:25  ,  14 հոկտեմբերի, 2013

Չեզարե Պրանդելի. Հայաստանի հետ խաղը շատ կարեւոր է մեզ համար

Սա շատ կարեւոր հանդիպում է մեզ համար, մենք պետք է հայտնվենք առաջին զամբյուղում։ Այդ մասին աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա - Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասաց Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, Նեապոլից հաղորդում են NEWS.am Sport-ի թղթակիցները:

«Հայաստանի հետ խաղը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ մենք ցանկանում ենք լինել այն ութ թիմերի մեջ, որոնք կհայտնվեն առաջին զամբյուղում:

Երեկ, երբ Իտալիայի հավաքականը ժամանեց Նեապոլ, Բալոտելիի հետ անախորժ պատմություն եղավ, նա հրեց լրագրողներից մեկին: Լրագրողը շատ հարցեր էր տալիս նրան, նյարդայնացնում էր, դրա համար էլ այդպես եղավ, բայց չեմ ցանկանա շատ կենտրոնանանք այդ հարցի վրա: Վերջնական չեմ որոշել՝ արդյոք նա վաղը կխաղա, թե ոչ:

Երեկ Անտոնիո Կասանոյի ասածը, թե նա ինչու չի հրավիրվում ազգային հավաքական, նույնպես չեմ ցանկանում մեկնաբանել: Պարզապես չեմ ցանկանա մեկնաբանել: Շատ կարեւոր է մեզ համար խաղալ Նեապոլում, քանի որ նեապոլցիները ամենալավ երկրպագուներից մեկն են: Վաղվա խաղում շատ փոփոխություններ են լինելու: Ցանկանում եմ մոտիվացնել շատ այլ խաղացողների: Վաղվա խաղում Բուֆոնի փոխարեն կխաղա Մարկետին: Հնարավոր է, որ վաղը խաղանա նաեւ Ջուզեպե Ռոսին, բայց շատ կարճ ժամանակով:

Հայաստանի ազգային հավաքականում կան չորս շատ ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր լավ հակագրոհներ են կազմակերպում: Մենք պետք է չթողնենք դա նրանց: Հայաստանը պետք է հաղթի, որպեսզի լինի երկրորդ տեղի համար պայքարող թիմերի մեջ: Այդ պատճառով մեզ վաղը հեշտ խաղ չի սպասվում»,- ասել է Չեզարե Պրանդելին:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:

NEWS.am Sport-ն  Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով